Welcome to The DEPOP Institute For Governance

Նվիրել

Օգնեք մեզ վերականգնել հույսը Հայաստանում

Հայաստանում տիրող ներկայիս քաղաքական իրավիճակը շատերին ստիպում է վաճառել իրենց ձայները, որի արդյունքում նրանք վաճառում են նաև իրենց ապագան։ Հայաստանում քաղաքացիական իրավունքների և քաղաքացիական պարտքի վերաբերյալ իրազեկվածության մակարդակն անհրաժեշտ է բարձրացնել։ Սույն նպատակով Հայաստանում իր գործունեությունն է ծավալում «ԴԵՊՈՊ կառավարման ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը։

Ներկայումս մեր կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերից մեկն է տեսահոլովակների միջոցով մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը (Public Service Announcements), որը վերնագրված է «Ապրիլն իմ ապագան է»։ Այս ծրագրի նպատակն է ս.թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քաղաքացիների գիտակցված մասնակցությանը նպաստելը։

Ծրագրում ընդգրված տեսահոլովակներում իրենց խոսքով են հանդես գալիս տարբեր ասպարեզներից մարդիկ, ներառյալ հայտնի արվեստագետներ, ովքեր իրենց խոսքն են ուղղում հանուն հույսի արթնացման և հասարակության համախմբման, քանզի շատերն իրենց հույսը կտրել են, որ կարող է երկրում արդար և թափանցիկ ընտրություն տեղի ունենալ։ Այս տեսահոլովակների նպատակն է մարդկանց հիշեցնել, որ իրենք են իրենց երկրի և ապագայի տերերը։

Տեսահոլովակներում ընդգրկված են հետևյալ հիմնական ուղերձները.

  • Յուրաքանչյուր ձայն կարևոր է, և յուրաքանչյուր ձայն կարող է փոփոխություն իրականացնել,
  • Քվեարկելն իր երկրի ապագայով մտահոգված յուրաքանչյուր քաղաքացու կարևոր պարտքն է,
  • Ընտրակաշառք վերցնելը և ձայներ վաճառելը բարոյական հանցագործություն է, որն ուղիղ ազդեցություն է ունենում երկրի զարգացման և ապագայի վրա։

Հանգանակված գումարները կօգտագործվեն տեսահոլովակների ծախսերի մասնակի մարման համար, դրանց` սոցիալական ցանցերով տարածման վրա, ինչպես նաև հայ հասարակությանն այլ աղբյուրների միջոցով ներկայացնելու ուղղությամբ։

Շնորհակալություն Ձեր աջակցության համար, և Հայաստանում հույսի արթնացման նոր մշակույթի ձևավորմանն աջակցելու համար։