Welcome to The DEPOP Institute For Governance

Քաղաքացի դիտորդի մասին

Հարգելի՛ պարոն/տիկին,

Անցյալ ուրբաթ մենք Ձեզ ուղարկեցինք մի կարճ նամակ, որպեսզի Ձեզ փոխանցեինք մեր բարեմաղթանքները՝ Նոր տարվա կապակցությամբ և նորից կապի մեջ մտնեինք՝ երկարատև լռությունից հետո:

Սույն նամակով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել   «Հանուն ժողովրդավար Հայաստանի » մեր արշավի վերաբերյալ մի քանի կոնկրետ տեղեկության վրա՝ հաշվի առնելով արշավի վերաբերյալ առաջին արձագանքները:

  • Դիտորդ լինելու համար հայերենի իմացությունը պարտադիր չէ: Եթե սփյուռքահայ դիտորդը հայերեն չիմանա՝ ապա նրա հետ նույն տեղում կնշանակվի այնպիսի դիտորդ, որը կտիրապետի սփյուռքից ժամանած մեր հայրենակցի խոսակցական լեզուներից որևէ մեկին:
  • Հայաստանում գտնվելու նվազագույն ժամկետը՝ 5-7 օր է (նախկինում նախատեսված 10-12-ի փոխարեն): Կարևորն այն է, որ դիտորդը Հայաստանում գտնվի քվեարկությունից առնվազն 3 օր առաջ՝ դիտորդական հատուկ վերապատրաստմանը մասնակցելու համար:
  • Սփյուռքից ժամանած դիտորդները հեռու շրջաններ չեն գործուղվի, կհսկեն Երևանի և մոտակա շրջանների ընտրատեղամասերը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիտորդն ինքը ցանկանա հեռավոր շրջաններում կատարել իր առաքելությունը:
  • Դիտորդական առաքելություն իրականացնելու ընթացքում կամավորը պարտավոր է միևնույն տեղամասում շարունակաբար հետևել գործընթացին՝ ընտրատեղամասի բացվելուց մինչև ձայների հաշվարկի ավարտը, այսինքն՝ առավոտից մինչ ուշ երեկո:

Բացի այդ, կայքը, որի միջոցով կարելի է գրանցվել դիտորդ դառնալու համար (http://citizenobserver.am/en/observers/registration) թերություն է ունեցել, որը հաջողվել է բացահայտել և շտկել: Ըստ ամենայնի, հիմա այն գործում է անխափան:  Սակայն, եթե արձանագրվելու ընթացքում  նորից խնդիրներ ի հայտ գան, խնդրում ենք Ձեր տվյալները ուղարկել info@citizanobserver.am հասցեին և մենք Ձեզ կարձանագրենք:

Եվ վերջում, նոր տեղեկացանք, որ հնարավոր է քվեարկության օրը փոխվի, այսինքն ընտրությունները տեղի ունենան ոչ թե ապրիլի 2-ին այլ ավելի ուշ: Այդ իսկ պատճառով խնդրում ենք առայժմ տոմսեր չգնել: Եթե Դուք կամ Ձեր ծանոթներից որևէ մեկը արդեն տոմս է գնել, խնդրում ենք մեզ տեղեկացնել (info@citizanobserver.am).

Հարգանքով`

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներ՝

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Սոնա Այվազյան, գործադիր տնօրեն

«Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ

Լուսինե Հակոբյան, նախագահ

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ

Լևոն Բարսեղյան, նախագահ

Read in Armenian, French, Russian