Welcome to The DEPOP Institute For Governance

ՕՐՕ-ն պատրաստ է լրջագույն համագործակցության «Ծառուկյան» դաշինքի հետ

Աղբյուր՝ Civilnet

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը պատրաստ է լրջագույն համագործակցության «Ծառուկյան» դաշինքի հետ։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը մասնավոր ընկերության սոցիոլոգիական հարցում է պատվիրել, որի արդյունքների համաձայն՝ իշխող Հանրապետական կուսակցությունը շատ ցածր վարկանիշ ունի, իսկ բացարձակ առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է․ այս մասին այսօր հայտարարեց Վարդան Օսկանյանը։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ղեկավարներ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը մարտի 27-ին ասուլիս էին հրավիրել՝ Սամվել Բաբայանի ձերբակալության և քաղաքական ներկա վիճակի շուրջ։

Վարդան Օսկանյանը նշեց, որ Gallup International Association [այս կազմակերպությունը, որը որևէ կապ չունի հեղինակավոր Gallup Inc.-ի հետ, հարցումներ է անցկացրել նախընտրական քարոզարշավի փուլում – խմբ․] կոչվող կազմակերպության հարցումները որևէ կերպ չեն արտացոլում իրականությունը։

Օսկանյանն ասաց, որ չի կարող բացահայտել իրենց պատվիրած հարցման մանրամասները, բայց ներկայացրեց ընդհանուր պատկերը․

«Կարող եմ ասել հետևյալը՝ Հանրապետական կուսակցությունը շատ ցածր ռեյտինգ ունի․․․ թիվ չեմ ասում, բայց շատ, շատ, շատ ցածր ռեյտինգ ունի։ Դուք կարող եք եզրակացությունը անել։ Առաջին տեղում՝ բացահայտ առավելությամբ, «Ծառուկյան» դաշինքն է։ Մենք այդ բոլորի մեջ ունենք բավական ծանրակշիռ տեղ, որը մեր ժողովրդին պետք է հույս տա, որ ապրիլի 2-ից հետո ռեալ հնարավորություն կա, այո՛, լրջագույն համագործակցության մեր դաշինքի և ընտրությունների արդյունքում առաջին տեղը բռնած դաշինքի միջև՝ խորքային համագործակցության։ Դրա մասին, իհարկե, միայն արդյունքներից հետո»։

Leave a comment