Welcome to The DEPOP Institute For Governance

Ձայնագրություններից միայն մեկն է հանցագործության հատկանիշներ պարունակում. ՀՀ գլխավոր դատախազություն

Աղբյուր՝ Civilnet

ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրություններից մեկը առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում, իսկ մյուս ձայնագրություններում հանցագործության հատկանիշներ չկան։

«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ մամուլում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում» վերտառությամբ հոդվածները և դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների հրապարակված ցանկը ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում դեռևս հունվար ամսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ձայնագրություններից մեկը առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում: Նշված մյուս ձայնագրությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, ուստի դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը գտնվում է պետական այլ իրավասու մարմինների լիազորությունների շրջանակում»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ավելի վաղ հրապարակել էր ձայնագրություններ այն մասին, թե ինչպես են 114 դպրոցի ու մանկապարտեզի տնօրեններ հեռախոսով մանրամասն պատմում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության հավաքագրած ցուցակների մասին:

Leave a comment