Welcome to The DEPOP Institute For Governance

«Հանկարծ բոլորի մոտ սեր ա բուսնել և սկսել են զբաղվել ժողովրդի դարդ ու ցավով». Հեղինե Բիշարյան

Աղբյուր՝ 168 Ժամ

«Ես մշատապես մեծամասնական ընտրակարգով մասնակցել եմ Շենգավիթ համայնքում: Հիմա վարկանիշային այս նոր մոտեցման արդյունքում Մալաթիա-Սաբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները մեկ վարկանիշային տարածք է, որտեղ ակնհայտ լկտի ձևով մեծ փողեր են ծախսվում: Ես չգիտեմ՝ ում կողմից են ծախսվում, այս պահին չունեմ այդ ինֆորմացիան՝ Սամվել Ալեքսանյանի՞ մարդիկ են, թե՞ ում մարդիկ են, բայց որ ընտրակաշառքի ձևով աջակցության, չգիտեմ, օգնությունների և այլ անվան տակ մտնում են տները, դա փաստ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, որը թիվ 3 ընտրատարածքում ռեյտինգային թեկնածու է առաջադրված ՀՎԿ-ից:

Ըստ նրա` տարածքում ցուցակագրում են մարդկանց, խոստանում են գումարներտալ, լուծել նրանց խնդիրները, մարել կոմունալ վճարները. «Հանկարծ սրտները թուլացել ա, լուրջ մտահոգություն ունեն, էսքան սիրում են իրենց ժողովրդին ու ազգին, հանկարծ բոլորի մոտ սեր ա բուսնել և սկսել են զբաղվել ժողովրդի դարդ ու ցավով»:

Բիշարյանն ընդգծեց, որ ոչ միայն Շենգավիթում, այլ այլ ամբողջ երկրով մեկ նույն ձեռագիրն ու մոտեցումն է կիրառվում: Պատգամավորը խոստացավ հրապարակային պայքար տանել դրա դեմ.

«Այս ընտրությունները թաղի տղերքի ընտրություն չեն և ոչ էլ օդիոզների ու փող ունեցող օլիգարխների ու թալանչիների: Էս ընտրությունը խորհրդարանական մոդել ունեցող պետության խորհրդարանի ընտրություններ են, որտեղ պետք է ընտրվեն երկրի ապագա ղեկավարները: Ուստի մարդիկ պետք է շատ ավելի լուրջ վերաբերվեն այս ամենին, ինչ այսօր կատարվում է, որովհետև իրենց ընտրության արդյունքում պետք է վաղը իրենց ապագան կերտեն: Եվ ով կաշառք է վերցնում, ով կաշառքով պետք է առաջնորդվի, նրան պետք է ասեն՝ ազգի դավաճան»:

Բիշարյանը հրաժարվեց խոսել իր հնչեցրած սպառնալիքից` աչքեր հանելուց. «Այդ մասին շատ եմ խոսել»:

Leave a comment